Արդեն իսկ առկա է առաջին փոշի գարեջուրն աշխարհում

1 Min Read
Մյունխենի մերձակայքում գտնվող Klosterbrauerei Neuzelle վանական գարեջրի գործարանը հայտարարել է աշխարհում առաջին փոշի գարեջրի ստեղծման մասին:

Ջուր ավելացնելիս այն իսկական գարեջրի պես  փրփրում է։ Տեխնոլոգիան կօգնի մի քանի անգամ նվազեցնել խմիչքի առաքման արժեքը։ Իրենց արտադրանքը ստեղծելու համար գարեջրագործները նախ եփեցին ըմպելիքն ավանդական տեխնոլոգիայի միջոցով, այնուհետև մշակեցին այն ՝ ջրի մեջ լուծվող փոշի ձևավորելու համար:


ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ՝ ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ


Նրանք նշում են, որ այն դեռ հարուստ է դեքստրիններով՝ գրեթե անհամ և չմարսվող ածխաջրեր, որոնք մնում են պատրաստի գարեջրի մեջ և հարուստ համ են ապահովում։ Առաջին փուլում հետազոտողները ստեղծել են ոչ ալկոհոլային գարեջուր, սակայն նախատեսում են շարունակել փորձերը՝ փոշի արտադրանքի մեջ ալկոհոլի պահպանմանը հասնելու համար:

Մշակողները նշում են, որ իրենք պատրաստ են նոր արտադրանքի թերահավատ ընկալմանը ավանդական գարեջրի սիրահարների կողմից: Հետևաբար, որպես առաջին թիրախային կատեգորիա՝ նրանք համարում են միջազգային խոշոր ընկերությունները, որոնք կարող են շահագրգռված լինել նոր էժան ապրանք բերել շուկաներ: Առաջնային ուղղությունների շարքում ընկերությունը նշում է Ասիայի և Աֆրիկայի երկրները, որոնց առաքման ծախսերն առավելագույնն են: Հաղորդվում է, որ ոչ ալկոհոլային փոշին շուկայում փորձարկվելու է փոքր քանակությամբ մինչև 2023 թվականի կեսերը, որից հետո ընկերությունը կսկսի ալկոհոլային չոր գարեջրի արտադրությունը:

 

Կիսվեք այս հոդվածով