Այս տարվա փետրվարին Հանրապետությունում գրանցվել է անշարժ գույքի վարձակալության 1095 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից ավելի է շուրջ 45 %-ով։
Այս մասին banksnews.am-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից։
Վարձակալության գործարքների 58,6 %-ը բաժին է ընկնում Երևանին, դրան հաջորդում է Վայոց ձորի մարզը՝ 9,9 %-ով, Գեղարքունիքի մարզը՝ 8,9 %:
Երևանում վարձակալության գործարքների մեծ մասը տեղի է ունենում Կենտրոն վարչական շրջանում՝ ընդհանուր գործարքների 36,4 %-ը։ Դրան հաջորդում է Արաբկիր վարչական շրջանը։
Ամենաքիչ վարձակալությունը գրանցվել է Նուբարաշեն վարչական շրջանում։
Հետաքրքրական է, որ վարձակալության գործարքների շուրջ կեսը վերաբերում է հասարակական նշանակության շինություններին, և միայն 12,1 %-ն է առնչվում բնակարաններին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում