Այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը բացատրություն պահանջեց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանից, թե ինչու է վերջինս ուշանում։
«Ինչու եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում, այն էլ այն դեպքում, երբ մենք արդեն ընդառաջել ենք, և զեկուցող է փոխվել։ Մի ամբողջ աշխատակազմ սպասում է Ձեզ»,- նշեց Հակոբյանը՝ դիմելով Գևորգյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հ․Գ. Պաշտոյաներ, ովքեր հանրության համար օրենքներ են գրում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում