Երկնիշ տնտեսական աճ՝ հունվար-փետրվար ամիսներին․ առաջատարը արտաքին առևտրաշրջանառության ոլորտն է

1 Min Read

2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,9 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ օպերատիվ տվյալներից։

Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 77,7 %-ով:
Արտահանումը կրկնապատկվել է, ներմուծումն աճել 67,4 %-ով։

Ծառայությունների ծավալն աճել է 23,5 %-ով
Առևտրի շրջանառությունը՝ 18 %-ով
Շինարարության ծավալը՝ 13,2 %-ով
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0,8 %-ով
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 1 %-ով
Սպառողական գների ինդեքսն աճել է 8,1 %-ով:

Չնչին նվազում է գրանցվել միայն էլեկտրաէներգիայի արտադրանքի ոլորոտւմ՝ 0,2 %-ով։

Միայն փետրվարին նախորդ փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11,3 %-ով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով