Թուրքիան շարունակում է կրել ավերիչ երկրաշարժի բացասական հետևանքները: Երկրի ավերված տարածքների վերականգնման համար պահանջվում են հսկայական գումարներ, իսկ փլատակների տակից դեռևս դուրս են բերվում դիակներ: Արդյունքում Թուրքիան ունի 50 հզր-ից ավելի զոհեր և մեծ ավերածություններ:
Չնայած այս իրավիճակին` Թուրքիան շարունակում է կենտրոնանալ ոչ թե սեփական խնդիրների լուծման վրա, այլ փորձում է բավարարել Բաքվի մոլագար բռնապետի կեղծ երազները:
Որքա՞ն գումար կհատկացնի Եվրահանձնաժողովը Թուրքիային
Թուրք-արդբեջանական ահաբեկչական դաշինքը շարունակում է պահանել լարվածությունը տարածաշրջանում՝ փորձելով հրահրել նոր պատերազմ: Թուրքիան նաև պատրաստվում է մեծ ընտրությունների, որի արդյունքում պետք է որոշվի Թուրքիայի բարձրագույն իշխանությունը: Այս փոփոխություններից հայերը պետք է որևէ ակնկալիք չունենան, քանի որ թուրքերը հստակ կերպով շարունակում են իրենց եղեռնագործ պապերի գործը և խորացնում են թուրքերի և հայերի միջև ատելությունը: Դրա վառ վկայությունն է Լաչինի միջանցքը։ Ավելին, մինչ Արցախում մարդիկ դեղորայքի և սննդի խնդիր ունեն Լաչինի միջանցքի անօրինական փակման պատճառով, ադրբեջանցի էկոահաբեկիչները դիսկոտեկ են անում: Աշխարհը տեսնում է այս ամենը և ինչպես միշտ, լռում է: Վերադառնալով թուրքական տնտեսությանը՝ դիտարկենք Թուրքիայի արտահանման և ներմուծման ծավալները.
Գծապատկեր 1. Թուրքիայի արտաքին առևտրի ծավալները 2023թ-ի փետրվարին
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թուրքիայի առևտրային հաշվեկշիռն աճել է 53%-ով՝ հասնելով $12.2 մլրդ-ի: Ներմուծման ծավալներն աճել են 10.6%-ով՝ կազմելով $30.8 մլրդ, իսկ արտահանման ծավալները` նվազել 6.4%-ով՝ հաստատվելով $18.6 մլրդ մակարդակում:
Թուրքիայի ներմուծման ծավալներում գերակշռում են մեքենաների և տրանսպորտային սարքավորումների, արդյունաբերական ապրանքների, վառելիքի, քիմիկատների և այլ ապրանքների ներմուծումը: Թուրքիան վերոնշյալ ապրանքները ներմուծում է հիմնականում Չինաստանից, Գերմանիայից և ՌԴ-ից:
Թուրքիայի արտահանման հիմնական ապրանքատեսակներն են մեքենաները և տրանսպորտային սարքավորումները, արդյունաբերական ապրանքները, պատրաստի տարբեր ապրանքներ և այլն: Թուրքիայի արտահանման հիմնական գործընկերներն են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Իրաքը, ԱՄՆ և Իտալիան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում