ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
ՀՀ-ում 2022 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 688 մլրդ դրամ: «Եթե բաժանենք ընդհանուր տարվա միջին փոխարժեքի վրա, խոսքը մոտ 3 մլրդ 800 մլն դոլար ներդրումների ծավալի մասին է, ինչը բավական մեծ թիվ է»,-ասել է նա; Նա նաև նշել է, որ կառավարությունը պարտավորվել է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել մինչև 25%-ի։
Մանրամասները` տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում