Որքա՞ն գումար կհատկացնի Եվրահանձնաժողովը Թուրքիային

1 Min Read
Rescuers search for survivors under the rubble following an earthquake in Diyarbakir, Turkey February 6, 2023. REUTERS/Sertac Kayar

Թուրքիային` մեկ միլիարդ եվրո, իսկ Սիրիային՝ ավելի քան հարյուր միլիոն եվրո. Եվրահանձնաժողովը նախատեսում է աջակցել տուժած երկրներին՝ երկրաշարժից հետո վերականգնման համար: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Բրյուսելում կայացած միջազգային դոնորական խորհրդաժողովի բացման ժամանակ:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ միլիոնավոր մարդիկ անօթևան են մնացել՝ հիշեցնելով, որ երկու երկրներում երկրաշարժը շուրջ 50 հազար մարդու կյանք է խլել՝ դառնալով տարիների ընթացքում տարածաշրջանում ամենախոշոր բնական աղետը: Ըստ ԵՀ ղեկավարի՝ անհրաժեշտ է միջոցներ հավաքագրել՝  սեյսմիկ անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան տներ, դպրոցներ և հիվանդանոցներ կառուցելու համար: Նա ընդգծել է նաև, որ հանրային ծառայությունները և ձեռնարկությունները կապիտալի կարիք ունեն, որպեսզի վերսկսեն աշխատանքը, որպեսզի մարդիկ կարողանան գումար վաստակել:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է նաև ԵՄ երկրների, ինչպես նաև եվրոպական ֆինանսական կառույցների՝ նվիրատվություններ կատարելու մտադրության մասին։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով