Արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն ճյուղերից է, որի զարգացումը և ընդլայնումը էապես ազդում է տնտեսության բոլոր ոլորտների վրա: Արդյունաբերության բոլոր ոլորտներին էլ պետք է հատուկ ուշադրություն դարձվի՝ հաշվի առնելով ժամանակակից էկոլոգիական պահանջները: Երբեմն մարդիկ ընդվզում են, օրինակ, հանքագործության զարգացման դեմ՝ համարելով այն երկրի ընդերքին մեծ վնաս հասցնող ճյուղ: Սակայն, այս մոտեցումն այնքան էլ ընդունելի չէ: Կարելի է խելամտորեն կառուցել այս ոլորտի աշխատանքը: Սակայն, Հայաստանում հանքավայրերի շահագործումն այնքան էլ պարզ և թափանցիկ չի արվում: Օրինակ, ինչպե՞ս կարող է հասարակությունը դրական վերաբերվել Ամուլսարի շուրջ կատարվող իրադարձություններին, երբ իշխանություններն ամեն գնով ցանկանում են այն շահագործել՝ անտեսելով հազարավոր մարդկանց մտահոգությունները:
Հայաստանում կրկին առողջ տրամաբանությունը պարտվեց փողին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Այս քայլերը էական վնաս են հասցնում Հայաստանում հանքագործության ոլորտի համբավին և ստեղծում է ռիսկային իրավիճակներ, որոնք իրենց հերթին հեռու են պահում ոլորտում բարձր տեխնոլոգիական ներդրումներ իրականացնողներին: Այդուհանդերձ, 2023թ-ի հունվարի դրությամբ ՀՀ-ում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 177,691.2 մլն դրամ: Վերջինս 2023թ-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա և 2022թ-ի դեկտեմբերի համեմատ դրսևորել է հետևյալ վարքագիծը.
Գծապատկեր 1. Արդյունաբերության Համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը 2023թ-ի հունվարին 2022թ-ի հունվարի և դեկտեմբերի համեմատ
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները աճել են ընդամենը 1.4%-ով, իսկ 2022թ-ի դեկտեմբերի համեմատ, ընդհակառակը, նվազել է մոտ 42%-ով:
ՈՒսումնասիրենք արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները՝ ըստ հիմնական ուղղությունների.
Գծապատկեր 2. Համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը՝ ըստ արդյունաբերության հիմնական ուղղությունների՝ 2023թ-ի հունվարին 2022թ-ի հունվարի և դեկտեմբերի համեմատ
Վիճակագրական տվյալները փաստում են, որ մշակող արդյունաբերությունում համախառն արտադրանքի ծավալները կազմել են 99,869 մլն դրամ: Վերջինս 2022թ-ի հունվարի համեմատ աճել է 7.3%-ով, իսկ 2022թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 56%-ով: Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում 2023թ-ի հունվարին նախորդ տարվա համեմատ համախառն արտադրանքի ծավալները նվազել են 3.4%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.5%-ով՝ կազմելով 40,134.5 մլն դրամ:
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտում համախառն արտադրանքի ծավալների աճ 2023թ-ի հունվարին դիտվել է թե՛ 2022թ-ի հունվարի, թե՛ դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.5%-ով և 3.8%-ով՝ կազմելով 2,211.5 մլն դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում