ԿԲ նախագահի պնդմամբ՝ Հայաստանում 12 ամսյա գնաճը շարունակում է նվազել։
Գնաճը շարունակել է նվազել․ ԿԲ-ն հաղորդագրություն է տարածել
Այս հայտարարության համատեքստում անդրադառնանք ՀՀ խոշոր քաղաքներում գների մակարդակին ստորև բերված գծապատկերի օգնությամբ.
Գծապատկեր 1. ՍԳԻ-ն ՀՀ խոշոր քաղաքներում 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ գների աճը ՀՀ-ում կազմել է 8,1%: Գնաճի բարձր մակարդակ է ապահովել Երևանը, որտեղ 2023թ-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 8,8%։
7.6%-ով և 7,5%-ով աճել են գները համապատասխանաբար Աշտարակում և Հրազդանում։ Հանրապետությունում արձանագրված գնաճի մակարդակից ցածր գնաճ արձանագրվել է Գավառում՝ 6.5%, Եղեգնաձորում՝ 6,7%,Կապանում և Վաղարշապատում՝ 6,8%, Արտաշատում և Իջևանում՝ 6,9%։
Դիտարկենք այն ապրանքախմբերը, որոնց մասով արձանագրվել է զգալի բարձր գնաճ Երևանում և ՀՀ մյուս խոշոր քաղաքներում․
Գծապատկեր 2. Մի շարք ապրանքախմբերի մասով ՍԳԻ-ն 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ
Գծապատկեր 2-ում նկատում ենք, որ Հանգստի և մշակույթի մասով բարձր գնաճ է դիտվել Գավառում, Եղեգնաձորում, Աշտարակում, Հրազդանում և Երևանում՝ համապատասխանաբար 15,9%, 15.5%, 14,1%, 13,3% և 13,1%: Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում գների առավելագույն աճ դիտվել է Արտաշատում, Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ համապատասխանաբար 14,6%, 14,4%,14,1% և 13,3%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում