Բացահայտվել են բնական պաշարներն անօրինաբար օգտագործելու դեպքեր. ՊԵԿ-ը նշել է այս և այլ խախտումների գումարի չափը

1 Min Read

Օպերատիվ բացահայտումներ

2023 թվականի մարտի 1-ից 15-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների
կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների
արդյունքները։

12 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3,442,415
ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր:
Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7,000,000 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան
հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։

Ցանկն՝ այստեղ

5 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․
ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 8,124,340 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է
4,642,170 ՀՀ դրամ:  Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։

Ցանկն՝ այստեղ
3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց
ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն
օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 4,400,000 ՀՀ դրամ։ Ներկայացվում է
լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու
կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպք։

Ցանկն՝ այստեղ

Share This Article
2 Comments