9,8 % թանկացում՝ 1 տարում․ ո՞ր մթերքներն են թանկացել

1 Min Read

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքը թանկացել է 9,8 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

1 տարում ամենաշատը թանկացել են`

  • պահածոյացված կաթը՝ շուրջ 30 %-ով սառեցված ձուկը՝ 25 %-ով
  • տավարի միսը՝ 21 %-ով
  • մակարոնեղենը՝ 17,8 %-ով
  • հացը` 12,7 %-ով

Ընդհանուր առմամբ մսեղենը թանկացել է 9,8 %ով։ Սրա վրա մեծապես ազդել է տավարի մսի թանկացումը։

  • Գառան միսը թանկացել է 5,2 %-ով
  • թռչնամիսը 2,5 %-ով
  • Խոզի մսի գինն, ընդհակառակը, նվազել է շուրջ 6 %-ով

Կաթնամթերքը, պանիրն ու ձուն թանկացել են 11,4 %-ով։

  • Անարատ կաթը թանկացել է 9,5 %-ով,
  • պանիրն ու կաթնաշոռը՝ 16,7 %-ով,
  • կարագը թանկացել է 4,3 %-ով,
  • ձիթապտղի յուղը՝ 3,9 %-ով։

Թանկացել են նաև մրգերն ու բանջարեղենը։ Այսպես`

  • միրգը թանկացել է 14,1 %-ով,
  • բանջարեղենը՝ 7,4 %-ով
  • կարտոֆիլը՝ 11,1 %-ով
  • հրուշակեղենը՝ 12,7 %-ով
  • ոչ ալկոհոլային խմիչքները՝ 7,9 %-ով։

Ալկոհոլային խմիչքները թանկացել են 8,5 %-ով։ Մասնավորապես, թանկացել են սպիրտային խմիչքներն ու լիկյորը, թնդեցված գինին ու գարեջուրը։

Ծխախոտը թանկացել է 10,3 %-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով