Եվրոպան` ֆինանսական ճգնաժամի շեմին.Վերլուծություն

2 Min Read

Մեր նախորդ վերլուծություններում արդեն իսկ նշել էինք այն փաստը, որ ամերիկյան բանկային համակարգում սկիզբ առած զարգացումները որոշակի բացասական տրամադրություններ կարող են ստեղծել միջազգային ֆինանսական համակարգում։


Մի՞թե դեռ այն կարծիքին եք, որ ԱՄՆ բանկերն առաջատար են


Արդեն իսկ հայտնի է դարձել, որ լրջագույն խնդիրների առաջ է կանգնած Շվեյցարիայի երկրորդ խոշոր բանկը՝ Credit Suisse-ը։ Շվեյցարական տնտեսության համար բանկային համակարգն ունի կենսական նշանակություն։ Նկատենք, որ շվեյցարական մի շարք բանկեր նաև ազդեցություն ունեն միջազգային ֆինանսական կենտրոնների վրա։ Պատահական չէր, որ  շվեյցարական երկրորդ խոշոր բանկի անկման հնարավոր լուրերի համատեքստում տրամադրությունները կտրուկ փոխվեցին ֆրանսիական մի շարք բանկերի՝ Societe Generale-ի և BNP Paribas-ի մոտ։

Credit Suisse-ը հիմնադրվել է դեռևս 168 տարի առաջ։ Այս բանկը ներառված է աշխարհում համակարգային նշանակության բանկերի ցուցակում։ Բանկի ներկայիս ճգնաժամին նպաստել է նաև SNB-ի կամ Սաուդիան ազգային բանկի կտրուկ քայլը։ SNB-ն, որը ցանկանում է խզել կապերը բանկի հետ, շվեյցարական բանկի գլխավոր բաժնետերերից մեկն է։ SNB-ի այս վարքագիծը պայմանավորված է հետևյալ հավանական հանգամանքներով․

Գծապատկեր 1․ Պատճառներ, որոնք դրդեցին SNB-ին հրաժարվել  Credit Suisse-ին աջակցելուց

Առաջին հերթին նշվում է, որ բանկը 2022թ-ի արդյունքերով արձանագրել է 7,3 մլրդ շվեյցարական ֆրանկի մաքուր կորուստներ։ Բացի այդ՝ նկատվել է լիկվիդայնության անկում և միջոցների հսկայական արտահոսք։ Այսքանից հետո բանկը զրկվեց իր առանցքային բաժնետերերից մեկից՝ Harris Associates-ից, որը պահում էր բանկի արժեթղթերի 10%-ը։ Այսքանը քիչ էր, դեռ հայտարարվեց, որ նկատվել են նշանակալի բացթողումներ ֆինանսական հաշվետվություններում։ Այս ամենին առանձնակի բացասական միտում տվեց ամերիկյան բանկային համակարգում նկատվող ճգնաժամը։ Առկա ամբողջ տեղեկատվությունը, հավանաբար, չէր կարող ուշադրության չարժանանալ  SNB-ի կողմից, որը գնահատեց իրավիճակը չափազանց ռիսկային։

Credit Suisse-ի հետ կապված ճգնաժամը ստիպեց Շվեյցարիայի իշխանություններին կոնկրետ գործողությունների անցնել՝ տրամադրելով խորտակվող բանկին $50 մլրդ-ի օգնություն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով