«Բոնիլատ», «Մարիլա» , «Անի», «Արզնի կաթ», «Աշտարակ կաթ», «Չանախ» և շատերիս քաջ հայտնի ևս 4 այլ ընկերության կաթնաշոռ «Հետք»–ի կողմից ենթարկվել է փորձաքննության:
10 նմուշից միայն 2-ն է համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են՝ «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։
10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի՝ բարձր քանակ։ Դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։
Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է 3 նմուշում «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռերնում։
3 ցուցանիշի շեղում հայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, և կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։
3 նմուշում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանված նորմայից քիչ. դրանք են՝ «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» կաթնաշոռները։
Մակնշման խախումներ հայտնաբերվել են 4 նմուշում՝ «Անի», «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» ապրանքատեսակներում. կաթնաշոռի անվանումը եղել է միայն անգլերեն՝ պահանջվող հայերեն և ռուսերեն լեզուների փոխարեն։
Քվեարկությամբ ամենաշատ ձայները՝ «համակրանքը» ստացել է «Մարիաննա» կաթնաշոռը՝ 5 ձայն, 3 ձայն ստացել է «Երեմյան փրոդաքթսը», 1-ական ձայն ստացել են «Անի» և «Բոնիլատ» կաթնաշոռները։
Լուսանկարները՝ «ՀԵՏՔ»-ի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում