Man մակնիշի 87 ավտոբուսներ արդեն Երևանում են, սպասում են մաքսազերծմանը։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտավորապես 1 ամսից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց․ «Այսինքն՝ ճի՞շտ եմ հասկանում, որ հուսահատության գազելներ այլևս չեն լինելու։
Ավինյանը արձագանքեց․ «գազելներ ունենալու ենք, բայց ոչ հուսահատության»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում