Մի՞թե դեռ այն կարծիքին եք, որ ԱՄՆ բանկերն առաջատար են

2 Min Read

Աշխարհում տեղի ունեցող զարգացումները կտրուկ ձևով փոխում են իրերի դասավորությունը գրեթե բոլոր ոլորտներում։ Այս տարիների ընթացքում ձևավորվել էր այն կարծիքը, որ ԱՄՆ տնտեսությունը համար առաջինն է աշխարհում։ Սակայն ԱՄՆ-ի  իշխանությունների անիմաստ պատերազմների անարդյունավետ քաղաքականության արդյունքում նկատվում են երկրի տնտեսության դիրքերի թուլացում միջազգային մակարդակում։ Դրա նախանշաններից է ԱՄՆ բանկային համակարգում նկատվող ու սպասվող սնանկացումների շղթան։

Այս ամենի կողքին նկատում ենք աշխարհի մյուս խոշոր տնտեսության հաստատուն տեմպերով զարգացումը։ Չինաստանն ամեն կերպ օգտվելու է Արևմուտք-Ռուսաստան ճգնաժամից։ Մի կողմից ձեռք է բերելու ռուսական էժանագույն ռեսուրսներ, մյուս կողմից օգտվելու է Արևմուտքի փողերից և հսկայական շուկաներից։ Այս զարգացումները հանգեցրել են նրան, որ առաջընթացներ են արձանագրվում չինական բանկային համակարգում։ Վերջինումս ներկա են իրապես թանկարժեք ապրանքանիշ (բրենդ) ունեցող բանկեր։ Նոր ժամանակներում բրենդի կամ ապրանքանիշի արժեք ասելով՝ նկատի ունենք մարքեթինգային ոչ նյութական ակտիվների ընդհանուր արժեքը։ Այս համատեքստում ամենաթանկարժեք ապրանքնանիշ ունեցող բանկերի հնգյակը հետևյալն է․

Գծապատկեր 1․ Ամենաթանկարժեք բրենդն ունեցող բանկերի հնգյակը 2023թ-ի դրությամբ

Իհարկե, արդյունքները մեզ բոլորիս զարմացրին, քանի որ ամենաթանկարժեք բրենդ ունեցող 5 բանկերից 4-ը չինական են և միայն 1-ը՝ ամերիկյան։
Այսպես.

  •  Առաջին հորիզոնականում է հայտնվել չինական  ICBC-ը, որի ապրանքանիշի արժեքը 2023թ-ի դրությամբ կազմել է $69,5 մլրդ։
  • Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել չինական China Construction Bank-ը և Agricultural Bank of China-ն համապատասխանաբար ապրանքանիշի արժեքի $62,7 մլրդ և $57,7 մլրդ ցուցանիշներով։
  • Այս ցուցակը եզրափակում է ամերիկյան Bank of America-ն, որի բրենդի արժեքը 2023թ-ի դրությամբ կազմել է $38,6 մլրդ։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով