Ստարտափների ճակատագիրն ամբողջ աշխարհում վտանգված է

2 Min Read

Բարձր տեխնոլոգիաների նորաստեղծ ընկերությունները ողջ աշխարհում պայքարում են գոյատևելու համար՝ ԱՄՆ խոշոր ներդրումային բանկի՝ Silicon Valley Bank-ի (SVB) փլուզումից հետո: Այս ոլորտում համաշխարհային մակարդակով «հսկայական խափանում» է տեղի ունեցել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով շուկայի մասնակիցներին:

Վարկային հաստատության սնանկությունից տուժել է մասնավորապես Birdly ստարտափի համահիմնադիր Կուանգ Հոանգը։ Ձեռնարկատերը մոտ 10 միլիոն դոլար է ներդրել SVB-ում և դեռևս չի կարող վերադարձնել միջոցները Կալիֆորնիայի Ֆինանսական պաշտպանության և նորարարության դեպարտամենտի կողմից բանկը փակելուց չորս օր անց: Սակայն գործարարը միակը չէ, որ բախվել է նմանատիպ խնդիրների, նշվում է հոդվածում։


Դոլարի արժեզրկման նոր վտա՞նգ. փակվել է ամենահայտնի բանկերից մեկը


«Ստարտափները՝ Սիլիկոնային հովտից մինչև Լոնդոն, Թել Ավիվ և ամբողջ Աֆրիկայի տեխնոլոգիական կենտրոններ, կախված են եղել SVB-ից՝ որպես մեկ ընդհանուր խանութ ամեն ինչի համար՝ սկսած իրենց ունեցվածքի պահպանումից մինչև անձնական հիփոթեքային վարկեր», – ասվում է հոդվածում:

Այժմ ներդրողները և տեխնոլոգիական ընկերությունները կանխատեսում են սեփական ֆինանսական ապագայի բարդացում, նույնիսկ եթե սնանկ բանկը սկսի հաճախորդների ավանդներ ներգրավել նոր անունով: Շուկայի շատ մասնակիցներ բախվել են «ֆինանսական հատուցման»՝ վարկային հաստատության ռիսկային ներդրումային ակտիվների նկատմամբ չափազանց մեծ վստահության համար, ասվում է գրառման մեջ։

Մարտի 11-ին Կալիֆորնիայի Ֆինանսական պաշտպանության և նորարարության վարչությունը փակեց խոշոր ներդրումային բանկը՝ Silicon Valley Bank-ը, որը տեղակայված էր Սանտա Կլարա շրջանում: Բոլոր ապահովագրված ավանդները SVB-ից փոխանցվել են Սանտա Կլարայի Ավանդների ապահովագրման ազգային բանկ (Deposit Insurance National Bank of Santa Clara): Ենթադրվում էր, որ ավանդատուները իրենց հաշիվներին հասանելիություն կստանային մարտի 13-ից ոչ ուշ։

Կիսվեք այս հոդվածով