ՀՀ Ֆոնդային բորսայում տեղի է ունեցել պետական պարտատոմսերի աճուրդ. մանրամասները` թվերով

1 Min Read

Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 14-ին տեղի է ունեցել ավելի քան 29 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսի տեղաբաշխման աճուրդ։

Մասնավորապես, մարտի 14-ին AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 29,773,000,000 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.9044 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.25 % է: 

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share This Article