Եթե կոմունիկացիաները բացվեն, կունենանք ոչ թե 7, այլ 12-13 % տնտեսական աճ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Արևմուտքի կողմից մտահոգություն է հնչում այն մասին, թե հնարավոր է՝ Հայաստանն օգնում է, որ հակառուսական պատժամիջոցները շրջանցվեն։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար տնտեսական զարգացման բարձր տեմպը շարունակելու հնարավորություն է։ Բայց նույնքան ակնհայտ է, որ եթե Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, ապա այդ հնարավորությունները կփլուզվեն», – նշեց Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր բացմանը։ Նրա խոսքով՝ եթե դա հաջողվի, Հայաստանը կունենա ոչ թե 7, այլ 12-13 % տնտեսական աճ։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով