2018 թվականից ի վեր 25.000 մարդ օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից՝ նորակառույց բնակարան է գնել։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ` պատասխանելով Hetq.am–ի հարցին։
Ավելի վաղ լրատվամիջոցում հոդված էր հրապարակվել, որ Պապիկյանը Երևանում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։
Լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք իրավապահներին չի հետաքրքրում այդ թեման, որպեսզի քննություն սկսեն։
«Շատ լավ է, թող ձեռք բերի, նոր ընտանիք է։ Իր եկամուտների մասին մայիսին հայտարարագիր կներկայացնի, և բոլորդ հնարավորություն կունենաք դիտարկումներ անել»,–ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում