Ինչպիսի՞ն է եղել փետրվարը թվերով․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՎԿ-ն հրապարակել է 2023 թ․-ի փետրվարին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: 2023 թ․-ի փետրվարին գների մակարդակի փոփոխությունը 2022 թ․-ի նույն ամսվա և 2023 թ․-ի հունվարի համեմատ կարող ենք հետազոտել հետևյալ գծապատկերի միջոցով.

Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2023 թ․-ի փետրվարին նախորդ ամսվա և 2022 թ․-ի փետրվարի համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թ․-ի փետրվարին, 2022 թ․-ի նույն ամսվա համեմատ, գներն աճել են 8,1 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,1 %-ով։

Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023 թ․-ի փետրվարին 2022 թ․-ի փետրվարի և 2023 թ․-ի հունվարի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.

Գծապատկեր 2.  ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2023 թ․-ի փետրվարին նախորդ ամսվա և 2022 թ․-ի փետրվարի համեմատ՝ ըստ հիմնական ապրանքախմբերի

Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2023 թ․-ի փետրվարին, 2022 թ․-ի նույն ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 9,8 %, իսկ 2023 թ․-ի հունվարի համեմատ՝ 0,2 %-ով: 

2023 թ․-ի փետրվարին, 2022 թ․-ի փետրվարի համեմատ, գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 12,6 %։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների աճը 2023 թ․-ի փետրվարին հունվարի համեմատ կազմել է 1,2 %։

2023 թ․-ի փետրվարին 2022 թ․-ի նույն ամսվա համեմատ տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների
խնամքի ամենօրյա գործունեություն ոլորտում գնաճը կազմել է 13,3 %, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,3 %։

2022 թ․-ի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բարձր գներ են դիտվել ռեստորաններ և հյուրանոցներ ոլորտում՝ 9,4 %, իսկ հունվարի համեմատ 0,2 %։

2022 թ․-ի փետրվարին, 2021 թ․-ի փետրվարի համեմատ, տրանսպորտի ոլորտում գնաճը կազմել է 2,2 %, իսկ նախորդ ամսվա համեմատ դիտվել է 1,9 %-ով գնանկում։ 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով