Նաիրի համայնքում արդեն 200-ից ավելի շինթույլտվություն է տրվել այս տարի: Այս մասին այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դիտարկմանը՝ շինթույլտվությունների ուշացումների վերաբերյալ։
«Շինթույլտվությունների տրման արագությունը բավական դանդաղ է։ Այստեղ լուծումը քաղաքաների կամ համայնքների պլանների որակյալ մաստերպլանների տրամադրման մեջ է։ Երևանում խնդիրը շատ սուր է, մյուս քաղաքներում՝ ավելի մեղմ, որոշ տեղերում ընդհանրապես շատ լավ վիճակ է։ Օրինակ՝ Նաիրի համայնքում 200-ից ավելի շինթույլտվություն է տրվել այս տարի»,- նշեց Քերոբյանը։
Սուքիասյանը նաև հարց ուղղեց Քերոբյանին ՏՏ ոլորտի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում