Ստի դետեկտոր ենք ձեռք բերել, գործարկումը սկսվել է. Գրիգոր Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին nնշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Մասնավորապես ստի դետեկտոր՝ պոլիգրաֆ: Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։ Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։ Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով