Սանկտ Պետերբուրգի մոսկովյան շրջանային դատարանը կալանավորել է մունիցիպալ պատգամավոր Օլեգ Ստարոժուկովին, որը մեղադրվում է խարդախության և 20 միլիոն բյուջետային միջոցների յուրացման մեջ, հայտնում է Fontanka-ն։
Հետաքննության տվյալներով՝ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին Զվեզդնոյեի քաղաքապետարանի ղեկավարությունը պայմանագիր է կնքել «Инспектстройсервис» ՍՊԸ-ի շինարարական ընկերության հետ, որը պարտավորվել է 2021 թվականին բարեկարգել բնակավայրի տարածքը։ Ընկերությունը, սակայն, պայմանագրով նախատեսված աշխատանքները ոչ պատշաճ է կատարել, գումարները նրան փոխանցվել են ապօրինի, ասվում է հաղորդագրության մեջ։
Արդյունքում` Սանկտ Պետերբուրգի բյուջեին հասցված վնասը կազմել է 20 005 026 ռուբլի։ Քննիչները համարում են, որ գումարը հափշտակել են «անհայտ անձինք»։ Ստարոժուկովը կալանքի տակ կմնա մինչև մայիսի 9-ը։
Պատգամավորը բերման է ենթարկվել մարտի 10-ին։ Նա «Гагаринское» մունիցիպալիտետի քաղաքային խորհրդի պատգամավոր է, ինչպես նաև «СТР» շինարարական ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում