«Էսքան ներդրումներով շանս չունենք ուժեղ տնտեսություն ունենալ». Վահրամ Միրաքյան

1 Min Read

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն իր Ֆեյսբության էջում գրում է.

ՀՀ-ը կրթության վրա ծախսում է 2,8% ողջ բյուջետային ծախսերից, իսկ այս 2,8 % ի միայն 12 % ը՝ բարձրագույն կրթության վրա: Միջինում Հայաստանը տարին 500$ է ծախսում կրթության վրա, ամեն մարդու հաշվարկով: Օրինակ Վրաստանում այդ թիվը 700$ է ամեն մարդու վրա, Չնիաստանում՝ 1200 $, Պորտուգալիայում՝ 3000 $, իսկ Իսրայելում 6 750 $: Իսրայելում բյուջետային ամենամեծ ծախսը կրթության վրա է գնում, երկրորդ տեղում նոր բանակն է:

Այս գրառումն այն մասին է, որ մենք կրթության վրա էսքան ներդրումներով շանս չունենք ուժեղ տնտեսություն ունենալ, հատկապես ժամանակակից տնտեսություն:
TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն