Որքանո՞վ կազդեն վրաստանյան իրադարձությունները ՀՀ տնտեսության վրա. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

10 Մարտի, 2023
2 Min Read
Որքանո՞վ կազդեն վրաստանյան իրադարձությունները ՀՀ տնտեսության վրա. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը անհանգիստ էր հարևան Վրաստանում: Արդեն մի քանի օր է մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում մի օրենքի շուրջ, որը առկա է թե՛ զարգացած արևմուտքի երկրներում, թե՛ ՌԴ-ում, թե՛ այլ երկրներում: Սակայն, աշխարհաքաղաքական խաղացողների տարբեր տրամադրությունների ներքո Վրաստանում այս օրենքը ընկալվում է տարբեր տեսանկյուններից: Արդյունքում իրավիճակը կրում է ծայրահեղ բնույթ: Հատկապես նկատելի էին ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքները, որոնք կարծես միջամտություն լինեին սուվերեն պետության ներքին գործերին: Այդուհանդերձ, բիրտ ուժի կիրառումը ևս ընդունելի չէ: Սակայն արդեն մարտի 9-ին պարզ դարձավ, որ Վրաստանի կառավարությունը ցուցաբերել է խոհեմություն և հետ է կանչել օրենքը՝ առավել մանրամասն դիտարկելու համար: Հայաստանի համար Վրաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն կարևոր նշանակություն ունի:

Աշխարհում տեղի ունեցող բացասական զարգացումների համատեքստում իրավիճակը բարդ է նաև Վրաստանի տնտեսությունում: Առաջին հերթին դրա մասին է վկայում իրավիճակը երկրի արդյունաբերությունում.

Գծապատկեր 1. Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը տվյալ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ 2021 թ.-ի առաջին եռամսյակ-2022 թ.-ի չորրորդ եռամսյակ ժամանակահատվածում

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, մինչև 2022 թ․-ի առաջին եռամսյակը արդյունաբերության ծավալները ունենում էին փոփոխական աճեր, որից հետո նկատվում է աճի տեմպերի էական դանդաղեցում: Մասնավորապես, դեռևս 2022 թ․-ի առաջին եռամսյակում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել էր 40.6 %-ով: Սակայն, արդեն 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում նկատվում է արդյունաբերության համախառն արտադրանքի աճ 23.1 %-ով, 2022 թ․-ի երրորդ եռամսյակում՝ 17.6 %-ով, և 2022 թ․-ի չորրորդ եռամսյակում՝ 1.7 %-ով:

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն