TikTok-ը վտանգ է ներկայացնում. ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը

1 Min Read

Չեխիայի կիբերանվտանգության ծառայությունը նախազգուշացրել է TikTok-ի օգտագործման հնարավոր վտանգների մասին: Փաստորեն, Չեխիան համալրեց արևմտյան այն երկրների շարքը, որոնք պնդում են, որ Չինաստանին պատկանող սոցիալական մեդիայի հավելվածը անվտանգության վտանգ է ներկայացնում:

Nukib գործակալությունը խորհուրդ է տվել չտեղադրել TikTok-ն այն հեռախոսների վրա, որոնց օգտատերերը հասանելիություն ունեն կրիտիկական և այլ նշանակալի ենթակառուցվածքներին։  Nukib-ը պարզաբանում է, որ  TikTok-ի օգտագործումից առաջացող անվտանգության հնարավոր սպառնալիքը բխում է հիմնականում հավելվածի կողմից հավաքված օգտատերերի տվյալների քանակից, ինչպես նաև տվյալների մշակման եղանակից:

Նման զանգվածային տվյալների հավաքագրումը մտահոգիչ է, այն համատեքստում, որ  Չինաստանում գործում է կառավարման՝ արևմուտքի տեսանկյունից ոչ դեմոկրատական համակարգ, բացի այդ՝ TikTok-ի մշակող և ադմինիստրատոր ByteDance-ը ընկնում է ՉԺՀ-ի իրավական իրավասության ներքո: Nukib-ը նաև կոչ է անում քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին խուսափել TikTok-ից օգտվելուց, և խորհուրդ տալիս հասարակության լայն շրջանակներին մտածել, թե արդյոք պետք է օգտագործվի հավելվածը, հատկապես բովանդակության փոխանակման համար:

Կիսվեք այս հոդվածով