Adidas ապրանքանիշին լուրջ ֆինանսական կորուստներ են սպառնում

1 Min Read

Adidas սպորտային ապրանքանիշը Քանյե Ուեսթի հետ հարաբերությունները խզելուց հետո ստիպված է եղել հրաժարվել իր Yeezy սպորտային կոշիկների շարքից, որը ստեղծվել էր ռեփերի հետ համատեղ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

2023 թվականի փետրվարի սկզբին ապրանքանիշի ներկայացուցիչները նախազգուշացրել էին, որ եթե Adidas-ը չկարողանա վաճառել արտադրանքը, կունենա լուրջ ֆինանսական կորուստներ։ Ավելի ուշ բրենդի նոր գլխավոր տնօրեն Բյորն Գուլդենը հաշվարկել էր, որ սպորտային կոշիկների ընդհանուր արժեքը կազմում է 300 մլն-ից մինչև 500 մլն դոլար:

Ընկերությունը հայտարարել է, որ անցյալ տարվա արդյունքներով կկորցնի 1,3 մլն դոլար եկամուտ, եթե չգտնի «ավելորդ ապրանքը» վաճառելու տարբերակ:

Շուկայի փորձագետները ենթադրում են, որ ընկերությունը կարող է փորձել գնորդներին առաջարկել Yeezy սպորտային կոշիկներ՝ առանց շարքի անվանման և մեծ զեղչով, սակայն դա չափազանց ռիսկային է, քանի որ կարող է բացասաբար ազդել Adidas-ի իմիջի վրա։ Կա նաև հավանականություն, որ կոշիկները կփորձեն վաճառել զարգացող երկրների զեղչային կենտրոնների կամ մանրածախ առևտրի միջոցով։

Adidas-ը հոկտեմբերի վերջին խզել էր հարաբերությունները Քանյե Ուեսթի հետ այն բանից հետո, երբ ռեփերին մեղադրել էին հակասեմականության մեջ:

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն