Աշխարհի բազմաթիվ երկրներում տոնում են մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը։ Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր տարածաշրջանում և երկրներում կանայք բախվում են յուրօրինակ խնդիրների`կան որոշակի ընդհանրություններ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երկրների կանանց։ Օրինակ, աշխատավարձերի գենդերային խզվածքը։ Հետևաբար, կան խնդիրներ, որոնք պահանջում են համատեղ գործողությունների իրականացում, որը կօգնի առավել արդյունավետ լուծել առկա հիմնախնդիրները։
Նկատենք, որ շատ երկրներում գրեթե նույն կերպ են տոնում կանանց միջազգային օրը։ Օրինակ, երկրների մեծ մասում այս օրը ընդունված է կանանց նվիրել ծաղիկներ։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե այս ծաղիկները, որտեղից են գալիս։
Պարզվում է՝ ծաղկի համաշխարհային շուկան ունի հսկայական ծավալներ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2020 թ․-ին ծաղկի համաշխարհային շուկայի ծավալները կազմել են $ 29,2 մլրդ։ Սպասվում է, որ 2027 թ․-ին շուկայի ծավալները կհասնեն $ 41,1 մլրդ։ Այս միտումը փաստում է, որ ծաղիկների նկատմամբ սերը գոնե մինչև 2027 թ.-ը ներառյալ միայն աճելու է։ 2020 թ.-ի դրությամբ աշխարհի առաջին տնտեսությունում՝ ԱՄՆ-ում, ծաղկի նկատմամբ պահանջարկը կազմել է $ 7,9 մլրդ։
Աշխարհի երկրորդ տնտեսությունում մինչև 2027 թ.-ը ծաղկի շուկայի ծավալները հասնելու են $ 8,5 մլն-ի։ Ակնհայտ է, որ չինացիներն այդքան էլ ծաղկի սիրահար չեն։
Ծաղկի արտահանման և ներմուծման կենտրոններ են համարվում հետևյալ երկրները․

Ծաղիկները հիմնականում արտահանվում են Նիդեռլանդներից։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Կոլումբիան և Էկվադորը։ Ծաղկի խոշոր ներմուծողներ են համարվում ԱՄՆ-ն, Ճապոնիան և ԵՄ-ն։ Նկատենք, որ ԱՄՆ-ում վաճառվող ծաղիկների 70 %-ը բերվում է Կոլումբիայից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում