Սկսվել է գնային պատերազմ. խուճապի մեջ են անգամ ամենահամառ խաղացողները

1 Min Read

Չինաստանում էլեկտրական մեքենաների արտադրողների միջև գնային պատերազմը, որը սկսվել է Tesla-ն վնաս է հասցնում նույնիսկ ամենահամառ խաղացողներին, ինչի մասին է վկայում վերջին ամսվա ընթացքում BYD-ի բաժնետոմսերի 18 միլիարդ դոլարի ցնցող անկումը:

Ուորեն Բաֆեթի կողմից աջակցվող էլեկտրական մեքենաների արտադրողի ԱՄՆ-ում գրանցված բաժնետոմսերը փետրվարի սկզբից նվազել են 14 %-ով, ինչը զգալիորեն զիջում է Tesla-ի 9 % շահույթին: Համեմատության համար նշենք, որ էլեկտրամոբիլներ արտադրողների համաշխարհային ինդեքսը նույն ժամանակահատվածում նվազել է 9 %-ով։

Առևտրականները ավելի զգուշավոր են BYD-ի հեռանկարներից այն բանից հետո, երբ ընկերության դիլերները նվազեցրել են որոշ մոդելների գները՝ վաճառքը խթանելու համար: Տրամադրության փոփոխությունն ընդգծում է զգուշավորության ալիքը, որը տարածվեց արդյունաբերության վրա երբ Nio-ն և XPeng-ը, պահանջարկի դանդաղեցման պայմաններում, գների իջեցման հարցում հետևեցին Tesla-ի օրինակին: Բաֆեթի կողմից բաժնետոմսերի մշտական վաճառքը, որի ծավալն արդեն գերազանցել է 500 մլն դոլարի նշագիծը, նույնպես ճնշում է գործադրում բաժնետոմսերի վրա։

Ընկերությունը նաև ցույց է տալիս արտադրության ծավալների աճի ուժեղ տեմպեր՝ փետրվարին գրանցելով 85 % տարեկան աճ ՝ հասնելով ավելի քան 190,000 միավորի՝ 2022 թվականին վաճառքի ռեկորդային տարվանից հետո: Վերլուծաբանների եկամուտների կանխատեսումները դեկտեմբերի համեմատ աճել են մոտ 20 %-ով, գրում է Bloomberg-ը։

Կիսվեք այս հոդվածով