Կրիպտոարժույթները շարունակում են տարածվել։ Աշխարհի տարբեր անկյուններում տարբեր կերպ են արձագանքում այս արժույթներին։ Թվային այս փողերին դեռևս չափազանց զգուշությամբ են վերաբերվում։ Դա հասկանալի է։ Մարդիկ իրենց կյանքում բազմաթիվ ճգնաժամեր են տեսել, որոնց արդյունքում հսկայական գումարներ են կորցրել։ Չնայած այս հանգամանքին կան խիզախ երկրներ, որոնք շարունակում են մեծացնել իրենց կրիպտոարժույթների պատճառները՝ մի կողմ թողնելով բազմաթիվ վախեր։ Հատկապես մտահոգված են տարբեր երկրների իշխանությունները, քանի որ ստեղծվել է ապակենտրոնացված ֆինանսական մի համակարգ, որը չի վերահսկվում ամբողջությամբ։ Այս նպատակով երկրները փորձում են տարբեր միջոցներով կառավարել կրիպտոարժույթները։ Սակայն, մի բան հասկանալի է, որ մարդկիկ ցանկանում են ապակենտրոնացում։ Մարդիկ հոգնել են պետությունների չափազանց մեծ կառավարմամբ։ Անհարժեշտ էր մի նոր բան, որը կփորձեր բավարարել մարդկանց պահանջմունքները՝ կապված ֆինանսների հետ։ Այս առումով հետաքրքիր է հասկանալ առաջին հերթին ինչպես են վերաբերում կրիպտոարժույթներին ԵՄ երկրներում։ Այլ կերպ ասած անհրաժեշտ է պարզել մարդկանց ներդրումային տրամադրվածությունները կրիպտոարժույթների և ավանդական ակտիվների հետ կապված․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ կրիպտոարժույթները մեծ համբավ ունեն Սլովենիայում, որտեղ բնակչության 18 %-ը նշում է, որ ունի որոշակի ներդրումներ կրիպտոարժույթներում։ Սլովենիայի բնակչության 22 %-ն էլ ներդրումներ է անում ավանդական ակտիվներում։
Երկրորդ հորիզոնականում է Խորվաթիան, որի բնակչության 16 %-ն ունի ներդրումներ կրիպտոարժույթներում։ Այս ցուցակը եզրափակում է Լյուքսեմուրգը 14 % արդյունքով։
Հետաքրքիր է ուսումնասիրել ԵՄ այն երկրները, որտեղ կրիպտոարժույթներն այդքան էլ մեծ համբավ չունեն․
Այս ցուցակը գլխավորում է ԵՄ առանցքային տնտեսություններից մեկը՝ Ֆրանսիան։ Այստեղ հարցված բնակչության միայն 5 %-ն է նշել, որ կատարել է ներդրումներ կրիպտոարժույթում։ Բնակչության 22 %-ը նախընտրում է ներդրումներ անել ավանդական ակտիվներում։ Կրիպտոարժույթներում ներդումներ ունեցող բնակչության մասնաբաժինը Իտալիայում, Գերմանիայում և Բելգիայում կազմել է 6 %։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում