Եվրամիության (ԵՄ) իշխանությունները ավելի քան մեկ տրիլիոն դոլար են հատկացրել հանածո վառելիքի սուբսիդիաների համար՝ թեթևացնելու տնային տնտեսությունների և ձեռնարկությունների բեռը: Այնուամենայնիվ, սա միայն իրական խնդրի «ցավազրկում» է, այլ ոչ թե կոնկրետ բուժում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետների կարծիքին։
«Մենք մեր ամբողջ գումարը ծախսում ենք ցավազրկողների վրա, իսկ ինքնին հիվանդությունը չենք բուժում: Իշխանությունները պետք է կենտրոնանան հանածո վառելիքի պահանջարկի նվազեցման և վերականգնվող աղբյուրներին անցնելու վրա»,- ասել է հարցված փորձագետներից մեկը։
Շուկայի մասնակիցների կարծիքով նման հսկայական ծախսեր անելու իմաստ չկա, քանի որ խնդիրն ինքնին չի լուծվում։ Հատկացվող սուբսիդիաների կարճաժամկետ ազդեցությունն էներգակիրների գների հետագա բարձրացումն ավելի ցավոտ կդարձնի։ Սակայն իրականում անհրաժեշտ է լուծել էներգիայի անարդյունավետ սպառման խնդիրները և նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքից։
ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից և նավթից անցյալում է. ԵՀ նախագահ
Փորձագետները կարծում են, որ էներգաարդյունավետության բարձրացումը կդառնա նոր աղբյուրներին անցնելու առաջին և ամենակարևոր քայլերից մեկը:
Anadolu գործակալությունը մարտի 1-ին գրել էր, որ էներգետիկ ճգնաժամը, որն առաջացել էր Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո, հանգեցրել է նրան, որ ԵՄ երկրները սկսել են վերադառնալ ածուխով աշխատող էլեկտրակայանների օգտագործմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում