Աղմկահարույց սուպերզբոսանավն ի վերջո դուրս է եկել Հյուսիսային ծով

1 Min Read

500 միլիոն դոլար արժողությամբ Koru սուպերզբոսանավը՝ Y721 ծածկանունով, որը պատկանում է Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությանը, դուրս է եկել Հյուսիսային ծով: Այդ մասին գրում է The New York Post-ը։

127 մետրանոց նավի փորձարկումները տեղի են ունեցել մի քանի ամիս անց, երբ արդեն նախատեսվում էր զբոսանավը հանձնել 59-ամյա միլիարդատիրոջը։ Փետրվարի կեսերին նա թողել է Ռոտերդամը և դուրս եկել ծով:

Koru-ի շահագործումը կարժենա տարեկան մոտ 25 միլիոն դոլար: Նավը կարող է ընդունել 18 հյուր, և նրանց սպասարկելու համար կպահանջվի 40 նավաստիներից բաղկացած անձնակազմ: Զբոսանավը պատրաստված է ալյումինից և պողպատից և ունի երեք տախտակամած, այդ թվում՝ լողավազանով։


Ջեֆ Բեզոսը խոստացել է իր կարողության մեծ մասը տրամադրել բարեգործությանը


Հիշեցնենք, որ միլիարդատիրոջ դեռևս կիսակառույց զբոսանավը վեճեր էր առաջացրել անցյալ տարի այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ հոլանդական իշխանությունները ստիպված կլինեն քանդել պատմական Կոնինգսհավեն կամուրջը, քանի որ 40 մետրանոց պողպատե կոնստրուկցիան թույլ չի տա նավին անցնել իր 70 մետրանոց կայմերով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով