Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփն ընդամենը մի քանի օրվա ընթացքում վաստակել է ավելի քան 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ վաճառելով իր հեղինակած նկարները Լոնդոնի Castle Fine Art պատկերասրահում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Անցյալ երկուշաբթի Լոնդոնի Քովենթ Գարդենում գտնվող Castle Fine Art պատկերասրահում վաճառքի է հանվել ռեգգի աստղ Բոբ Մարլիի, գրող Հանթեր Թոմփսոնի և դերասաններ Հիթ Լեդջերի և Ռիվեր Ֆենիքսի սահմանափակ տպաքանակների շարքը: Երեկ պատկերասրահի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ Ջոնի Դեփի աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 4,5 հազար ֆունտ, ցուցահանդեսի ընդամենը 5 օրվա ընթացքում գրեթե սպառվել են։
«Մինչև ուրբաթ, աշխատանքների մեծ մասը վաճառվել էր՝ թողնելով միայն մի բուռ River Phoenix տպագիր: Բայց կարծում եմ, որ առաջիկա օրերին դրանք նույնպես կվաճառվեն»,- ասել է պատկերասրահի ներկայացուցիչը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում արդեն երկրորդ անգամ է անցկացվում Ջոնի Դեփի «Ընկերներն ու հերոսները» ստեղծագործության ցուցահանդես-վաճառքը։ Անցյալ տարի 59-ամյա դերասանը ընդամենը մի քանի ժամում վաճառեց Բոբ Դիլանի, Քիտ Ռիչարդսի, Էլիզաբեթ Թեյլորի և Ալ Պաչինոյի պատկերներով իր նկարները։ Սա նշանակում է, որ միայն վերջին յոթ ամիսների ընթացքում Դեփն իր ստեղծագործությունից վաստակել է ավելի քան 8 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Ինքը՝ դերասանը, պարբերականի լրագրողներին ասել է, որ «շատ հուզված է», որ մարդիկ հետաքրքրված են այն աշխատանքով, որը նա անում է «իր հիմնական աշխատանքից դուրս»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում