Նոր ռոբոտացված համակարգը բջիջներ է տպում մարդու ներքին օրգանների վրա

1 Min Read

Նոր Հարավային Ուելսի համալսարանի ինժեներներն ընդլայնել են 3D կենսատպագրության ներուժը: Նրանց փափուկ ռոբոտացված ձեռքը կարող է տպել ուղղակիորեն մարդու մարմնի օրգանների և հյուսվածքների ներսում: Դրա առանձնահատկությունն այն է, որ ռոբոտ-ձեռքը կարող է տեղադրվել մարմնի մեջ որպես էնդոսկոպ և կենսանյութերը հասցնել անմիջապես օրգանների և հյուսվածքների մակերեսին:

Ինժեներները ստեղծել են սարքի կոնցեպտուալ նախատիպը՝ F3DB-ն։ Այն կառավարվում է դրսից և բաղկացած է երկար, ճկուն ռոբոտային բազուկից, որի վերջում կա շատ ճկուն պտտվող գլխիկ։ Վերջինս տպում է կենսաթանաքը մանրանկարչական, բազմակողմանի վարդակի միջոցով: Ինժեներները F3DB-ն փորձարկել են մարմնից դուրս՝ հարթ և կոր մակերեսների վրա, ներառյալ արհեստական հաստ աղիքի ներսում և խոզի երիկամի մակերեսին: Պարզվել է, որ տպելուց հետո բջիջների մեծ մասը դեռ կենդանի է մնացել։

Գոյություն ունեցող 3D կենսատպագրության մեթոդները պահանջում են, որ կենսանյութերն արվեն մարմնից դուրս, և դրանց տեղադրումը մարդու մեջ սովորաբար պահանջում է մեծ բաց դաշտի վիրահատություն, ինչը մեծացնում է վարակի վտանգը: Այժմ գիտնականները կարող են միանգամից երկու խնդիր լուծել՝ մեկ սարքի միջոցով:

Կիսվեք այս հոդվածով