Մինչ աշխարհը զբաղված է երրորդ աշխարհամարտը կանխելու բոլոր հնարավոր ռազմավարությունները փնտրելով և կիրառելով` աշխարհին մեծ ցավ և վնաս պատճառած մեկ այլ արհավիրք՝ թագավարակը, շարունակում է իր ընթացքը՝ տեղավորվելով իր համար հատկացված նպաստավոր միջավայրում: Թագավարակն իր ավերիչ վարքագիծը մի փոքր թուլացրել է, սակայն չի կարելի բացառել նոր բռնկումներ:
Այս առումով հետաքրքիր է հասկանալ իրավիճակը Հայաստանում՝ հատկապես Երևանում և մարզերում: Սա հնարավորություն կտա գնահատել առկա իրավիճակը և փորձել հասկանալ հնարավոր զարգացումները: Վիճակագրական տվյալները փաստում են, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը 2022 թ․-ին կազմել է 101,027 մարդ։
Դիտարկենք կորոնավիրուսային հաստատված դեպքերի քանակի բախումը Երևանի և ՀՀ մարզերի միջև․
Կորոնավիրուսային հաստատված դեպքերի քանակը Երևանի և մարզերի միջև բաշխվել է համապատասխանաբար 56 % \ 44 % հարաբերակցությամբ։
Փաստորեն, ստացվում է, որ կորոնավիրուսային հաստատված դեպքերի քանակը մարզերում կազմել է 44,416 մարդ։
Դիտարկենք այս դեպքերի բաշխումը մարզերի միջև․
Ստացված տվյալները ցույց են տալիս, որ մարզերում արձանագրված դեպքերի 14 %-ը դիտվել է Արմավիրում, 13 %-ը` Լոռիում, 12 %-ը ՝ Շիրակում, 12 %-ը՝ Կոտայքում։
Հաջորդիվ ուսումնասիրենք կորոնավիրուսային հաստատված դեպքերի քանակի կառուցվածքը՝ ըստ տարիքի․
Համաձայն կատարված հաշվարկների՝ ՀՀ-ում կորոնավիրուսային հաստատված դեպքերի 35,5 %-ը բաժին է ընկնում 30-49 տարեկաններին։
21,9 % մասնաբաժին ունեն 63 և բարձր տարիքի անձինք։
Երրորդ հորիզոնականում են 50-62 տարեկանները 18,2 % մասնաբաժնով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում