Հետվճար գոյանո՞ւմ է արդյոք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից

2 Min Read
❓Արդյոք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացողները կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից, անկանխիկ գործարքների դեպքում ինչպե՞ս է հաշվվում մի քանի ամսվա կենսաթոշակից գոյացած հետվճարը, ինչպես կարելի է հետվճար ստանալ՝ կատարելով կոմունալ վճարումներ․
🔗 ԱՍՀՆ Տելեգրամ ալիքում այս ծրագրի մասին հաճախ տրվող 5 հարցի է անդրադարձել՝

 1․ Ո՞ր բանկերն են միացել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի մինչև 10% հետվճարի ծրագրին։

 -Այս պահին ծրագրի շրջանակում՝ ԱՍՀ նախարարության հետ համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայէկոնոմ բանկ, Հայբիզնես բանկ և Ակբա բանկ։ Նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ծրագրին միանալ ցանկացող այլ բանկերի հետ ևս։

2․ Եթե ինձ սպասարկող բանկը չի միացել ծրագրին, կարո՞ղ եմ փոխել քարտս ու ստանալ անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարը։

-Այո, հնարավոր է։ Այս դեպքում կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

3․ Հնարավո՞ր է կոմունալներ վճարելուց հետո ստանալ կենսաթոշակիս հետվճարը։

-Այո, հետվճարի ծրագիրը գործում է նաև կոմունալներն անկանխիկ վճարելու դեպքում՝ այն պարագայում, եթե վճարումն արվել է քարտը թողարկած բանկի բանկոմատով կամ իրականացվել է տվյալ բանկի մոբայլ հավելվածի միջոցով։

4․ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից հետվճար գոյանո՞ւմ է։

-Այո՛։ Հետվճար կարող են ստանալ նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողները։

5․ Մի քանի ամիս թոշակը չծախսելու դեպքում հետվճարի 10%-ն ինչպե՞ս է հաշվվում։

-Հետվճարը հաշվվում է կատարած անկանխիկ գործարքների գումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։ Օրինակ՝ եթե քաղաքացին կենսաթոշակի կամ նպաստի քարտով անկանխիկ տնօրինել է 60,000 դրամ, հաջորդ ամիս հետվճարի գումարը կկազմի 5000 դրամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով