Մասնավոր ներդրողների համար ամենագրավիչ արժեթղթերը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակում է ունենալ զգալի ներկայացվածություն համաշխարհային տնտեսությունում։ Չնայած վերջին շրջանում արվող այն հայտարարություններին, որ ձևավորվում է բազմաբևեռ աշխարհ, ԱՄՆ տնտեսության ազդեցիկ կորպորացիաները շարունակում են զարգանալ և գրավել նոր ներդրողներ, որոնք չեն զլանում միլիարդավոր դոլարներ ծախսել այս ընկերությունների կողմից վարվող տարբեր նախագծերի իրականացման վրա։ Այս գործընթացին ոչ միայն մասնակցում են խոշոր ներդրողները, այլև մանրածախ ներդրողները։ Նրանց երբեմն անվանում են անհատ կամ մասնավոր ներդրող։ Վերջինս ոչ պրոֆեսիոնալ ներդրող է, որը գնում և վաճառում է արժեթղթեր կամ ֆոնդեր, որոնք ներառում են ակտիվների պորտֆել, ինչպիսիք են փոխադարձ ֆոնդերը և փոխանակվող առևտրային ֆոնդերը (ETF): Մանրածախ ներդրողներն իրենց գործարքները տեղադրում են բրոքերային ընկերությունների միջոցով՝ ավանդական կամ առցանց, կամ տարբեր տեսակի ներդրումային հաշիվների միջոցով:

Հետաքրքիր է հասկանալ այս մասնավոր ներդրողների հետաքրքրությունն աշխարհի որ կազմակերպության արժեթղթերի նկատմամբ է ամենամեծը 2023 թ․-ի դրությամբ․

Գծապատկեր 1․ Մասնավոր ներդրողների համար գրավիչ համարվող ընկերությունների արժեթղթերի ձեռքբերման մաքուր հոսքերը 2023 թ․-ի դրությամբ

Ինչպես կարելի է նկատել բերված վիճակագրական տվյալներից Tesla ընկերության պարագայում մանրածախ մաքուր հոսքերը կազմել են $ 9,8 մլրդ։ Այս ցուցանիշը զգալի բարձր է մյուս ընկերությունների ցուցանիշից։ Այս իրավիճակը խոսում է այն մասին, որ Tesla ընկերությունը շարունակում է գրավիչ և վստահելի մնալ ներդրողների համար։ Այս ամենն այն պարագայում, որ ընկերությունը շարունակում է կորցնել իր ներկայիս մասնաբաժինը շուկայում։

Հաջորդ գրավիչ ընկերությունը SPDR S&P 500 ETF-ն է, որի դեպքում մանրածախ զուտ հոսքերի ծավալը կազմել է $ 3,6 մլրդ։

Երրորդ հորիզոնականում են Amazon ընկերության արժեթղթերը, որոնց մասով զուտ հոսքերի ծավալները կազմել են $ 1,8 մլրդ։

Նկատենք, որ ներկայացված մասնավոր ներդրողներն իրապես հսկայական ուժ են ներկայացնում։ Պարզվում է, որ նրանց ակտիվությունն արժեթղթերի շուկայում յուրաքանչյուր օր ԱՄՆ շուկաներ է բերում $ 1,5 մլրդ։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով