Ամերիկյան Zoom ընկերությունն աշխատանքից ազատել է նախագահ Գրեգ Թոմբին, ով ընկերություն էր եկել Google-ից և մեկ տարուց պակաս աշխատել նոր վայրում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Zoom ընկերությունում չեն պարզաբանել իրենց որոշումը, սակայն ասել են, որ Թոմբը կստանա պայմանագրի խզման հետ կապված ամբողջ վճարը․ ըստ պայմանագրի այն տրվում է «առանց պատճառի ազատելու» դեպքում: Ընկերությունից հայտնել են նաև, որ այս պահին աշխատանքից ազատված թոփ մենեջերին փոխարինող չեն փնտրում։
Ըստ Bloomberg-ի՝ Գրեգ Թոմբը Zoom է տեղափոխվել 2022 թվականի հունիսին։ Մինչ այդ նա ղեկավար պաշտոն է զբաղեցրել Google-ում։ Թոմբի աշխատավարձը Zoom-ում կազմել է տարեկան 400,000 ԱՄՆ դոլար՝ տարեկան 8 % բոնուսով: Բացի այդ, նրա համար նախատեսվել էր 45 մլն դոլարի դրամաշնորհ՝ բաժնետոմսերի տեսքով, որը պետք է փոխանցվեր չորս տարվա ընթացքում։
Թոմբի պաշտոնանկությունը, հավանաբար, կապված է Zoom-ի ծախսերի կրճատման քաղաքականության հետ, որի շրջանակներում ընկերությունն արդեն 98 % – ով կրճատել է գործադիր տնօրեն Էրիկ Յուանի աշխատավարձը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում