Բրենդան Ֆրեյզերի մասնակցությամբ դրաման համաշխարհային վարձույթում ռեկորդ է սահմանել

1 Min Read

Դարեն Արոնոֆսկու «Կետը» դրաման՝ Բրենդան Ֆրեյզերի գլխավոր դերակատարմամբ 32,3 մլն դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում, գրում Է Deadline-ը:

Հաղորդվում է, որ այդ գումարից 15,5 մլն դոլարը բերել են արտասահմանյան շուկաները։ Ինչպես նշում է հրատարակությունը, նման հավասար բաշխումը վիթխարի արդյունք է ցածր բյուջեով (3 մլն դոլար) ինդի ֆիլմի համար։


«Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի շեմը


Ֆիլմի պրեմիերան հաջողությամբ կայացել է 2022 թվականի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում։ Դեկտեմբերին A24 ընկերությունը «Կետը» թողարկել էր վարձույթում։

Այս ֆիլմում իր դերի համար Ֆրեյզերը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով