2022 թ․-ի գլոբալ գործընթացներին հակառակ գնացած երկրները. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Անշուշտ, աշխարհը ներկայումս գտնվում է բավականին բարդ անցումային փուլում։ Կարելի է վստահաբար ասել, որ այս փոփոխությունների շարքը դեռևս սկսվել էր Խորհրդային Միության փլուզմամբ։

Ցավոք, աշխարհում տեղի ունեցող խորքային փոփոխություններն ընթանում են խոշոր պետությունների կողմից վարվող արյունալի պատերազմների միջոցով։ Ավելին, ներկայումս մեծ վտանգ կա երկու միջուկային գերտերությունների ուղիղ ընդհարման մասով։ Այս իրավիճակներին իր ուրույն պատասխանն է տալիս համաշխարհային տնտեսությունը։ Մասնավորապես, 2022 թ․-ին աշխարհում նկատվում է գնաճի տեմպերի արագացում, որը զգալի հարված է հասցնում համաշխարհային տնտեսությանը։ Վերջինիս առանցքային երկրների մեծ մասում դիտվեցին գների ռեկորդային աճեր։ Ներկայումս իրավիճակը մի փոքր կայունացել է, սակայն դեռևս գնաճը շարունակում է մտահոգել միջազգային հանրությանը։

Չնայած այս միտումներին՝ աշխարհում կան երկրներ, որոնք կարծես հակառակ գնան այդ հոսանքին։ Դրանցից են ստորև ներկայացված 5 երկրները, որտեղ այլ երկրների գնաճի ցուցանիշների համեմատ 2022 թ․-ի դրությամբ դիտվել է գնաճի նվազագույն մակարդակ.․

Գծապատկեր 1․ 2022 թ․-ին նվազագույն գնաճ արձանագրած երկրները

Այս ցուցակի առաջին հորիզոնականում է Հրվ․ Սուդանը, որտեղ 2022 թ․-ի դեկտեմբերի տվյալներով`նույնիսկ առկա է դեֆլյացիա (գնանկում)՝ -11,6 % մակարդակում։ Այս երկիրն իրապես գտնվում է ծանրագույն վիճակում, որը առաջացել է բազմաթիվ ազգամիջյան ընդհարումների և հումանիտար մեծ ճգնաժամերի շղթայի պատճառով։

Գնաճի ցածր մակարդակ է դիտվել Մակաո պետությունում՝ 0,8 %։ Աշխարհի խոշոր տնտեսություններից միայն Չինաստանում է արձանագրվել գնաճի 1,8 % մակարդակ։

2,1 % գնաճը դիտվել է Օմանում և Պանամայում։

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն