Իրավիճակը ՀՀ ՏՀՏ և ՏՏ ոլորտներում 2022 թվականին․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանում գործունեություն ծավալող կապի խոշոր օպերատորների մոտ տեղի ունեցող փոփոխությունները շարունակվում են: Վերջին օրերին հանրությունը տեղեկացվեց, որ Վիվա Սել-ՄՏՍ Արմենիա ընկերության նախկին տնօրենը նշանակվել է Յուքոմ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: Շնորհավորելով պարոն Ռալֆ Յիրիկյանին, փաստենք, որ նման փորձառու մարդու առաջադրումը Յուքոմում էապես կազդի ընկերության ընդհանուր քաղաքականության վրա: Այս առումով կարծում ենք հանրությունը կտեսնի նոր մակարդակի մրցակցություն, որի արդյունքում տեղի կունենան ոչ միայն որակական չափանիշների բարձրացում, այլ նաև մատուցվող ծառայությունների գների էական փոփոխություններ: Մինչ նոր փոփոխություններին սպասելիս նկատենք, որ ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտները արձանագրել են հետևյալ արդյունքները.

Գծապատկեր 1. Հասույթը ՏՀՏ և ՏՏ ոլորտներում 2022 թ․-ին

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թ․-ի ՏՀՏ ոլորտի գործունեության արդյունքում ստեղծվել է 570,420 մլն դրամի, իսկ ՏՏ ոլորտի դեպքում՝ 294,640 մլն դրամի հասույթ: ՏՀՏ ոլորտում հասույթը 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ աճել է 65 %-ով, իսկ ՏՏ ոլորտի պարագայում՝ մոտ 76 %-ով:

Նկատենք, որ ՏՀՏ ոլորտի հասույթը ձևավորվում է արտադրությունից՝ «Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն», «Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն», «Կապի սարքավորանքի արտադրություն», «Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն», «Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն»: Առևտրի ոլորտից` «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում կիրառվող սարքավորանքի մեծածախ առևտուր» և ծառայությունների ոլորտից՝ «Համակարգչային ծրագրերի հրատարակություն», «Հեռահաղորդակցություն» և «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում հատվածների, տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ» և  «Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում».

Գծապատկեր 2. ՏՀՏ ոլորտի հասույթի կառուցվածքը 2022 թ․-ին

ՎԿ կողմից ներկայացված տվյալները փաստում են, որ հասույթի 77.7 %-ը ապահովել է ՏՀՏ ոլորտի ծառայությունների, 21.8 %-ը՝ առևտրի բաժինը: 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ ծառայությունների բլոկում հասույթի ծավալները աճել են 44.6 %-ով, իսկ առևտրի բլոկում՝ մոտ 3.5 անգամ:

Կիսվեք այս հոդվածով