ԱՄՆ-ում արգելել են փորձարկել ուղեղի չիպը մարդկանց վրա

1 Min Read

Միացյալ Նահանգների սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության վարչությունը թույլ չի տվել գործարար Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությանը մարդկանց վրա թեստեր անցկացնել, որոնք ենթադրում են ուղեղի մեջ միկրոչիպի տեղադրում՝ մտքի ուժով արտաքին սարքերը կառավարելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Neuralink-ի գործող և նախկին աշխատակիցներին։

Նշվում է, որ համապատասխան հարցումն ընկերությունը կատարել է անցյալ տարվա սկզբին։ Reuters-ի զրուցակիցներից ստացված տեղեկությունների համաձայն ՝ ձախողման պատճառները վերաբերել են սարքի լիթիումի մարտկոցի անվտանգությանը, իմպլանտատի փոքրիկ լարերի հնարավոր տեղափոխմանը ուղեղի այլ հատվածներ, ինչպես նաև սարքի անվտանգ հեռացման խնդրին՝ առանց ուղեղի հյուսվածքների վնասման:

Ընդ որում, ըստ Reuters-ի, հրաժարման պահից անցել է արդեն մեկ տարի։ Այնուամենայնիվ, ընկերությունը դեռ ջանքեր է գործադրում տեխնոլոգիան կատարելագործելու համար, ինչը, Neuralink-ի ներկայացուցիչների տեսանկյունց, գուցե բավարար չլինի մոտ ապագայում թեստերի անցկացման թույլտվության համար:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով