Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է, որը վիզայի ստացման պարզեցված կանոնները տարածում է 135 երկրներից ժամանած զբոսաշրջիկների վրա՝ զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը ընդհանուր առաջատարների աղյուսակում։
Այս կանոններով Կոսովո կարող են գնալ զբոսաշրջիկներ աշխարհի 109 երկրից, իսկ Մոլդովա՝ 103։
Եվրոպական երկրների մեծ մասն այս առումով մի փոքր ավելի խիստ են․ առանց վիզայի կամ ժամանման վիզայի ճանապարհորդության հնարավարություն ունի միայն 92 երկիր:
Եվրոպայում 35 երկիր զբաղեցնում է աղյուսակի 45-րդ տեղը: Դա պայմանավորված է Շենգենյան գոտու կանոններով, որոնց համաձայն` այս երկրներից շատերը համատեղ բանակցում են վիզային ռեժիմի շուրջ:
Վարկանիշային աղյուսակի 83-րդ տեղում են՝ Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Թուրքմենստանը։ Այս եռյակը աշխարհում ոչ մի երկրի չի առաջարկում առանց վիզայի ճանապարհորդություն:
Ըստ Passport Index-ի`ամենահյուրընկալ երկիրն այն երկիրն է, որն ունի նվազագույն սահմանային սահմանափակումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում