Christie’s-ի աճուրդում ավելի քան 7 մլն եվրոյով վաճառվել է Գերմանիայի ամենաթանկ նկարիչներից մեկի ՝ Գեորգ Բազելիցի (Georg Baselitz) «Elke I» կտավը և Frau Paganismus երկմետրանոց քանդակը:
Լոնդոնի Christie’s աճուրդի տունը երեքշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, աճուրդի է հանել գերմանացի նկարիչ և քանդակագործ Գեորգ Բազելիցի երկու աշխատանքները։
«Մենք ուրախ ենք, որ կարող ենք առաջարկել երկու ակնառու գլուխգործոցներ», – dpa-ին ասել են աճուրդի ներկայացուցիչները, որոնք մասնագիտացած են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված արվեստի ոլորտում: Գերմանիայի ամենաթանկարժեք արվեստագետներից մեկի աշխատանքը «արմատապես ազդել է ժամանակակից արվեստի վրա սկսած 1950-ականներից», – ընդգծել են Christie’s-ից:
Լոտերից մեկը 1975 թվականի «Elke I» կտավն է, որում նկարիչը պատկերել է իր կնոջը։ Շրջված կոմպոզիցիան Բազելիցի ֆիրմային ինքնության օրինակ է։ Նկարն աճուրդում վաճառվել է 2,5 մլն ֆունտ ստեռլինգով (ավելի քան 2,8 մլն եվրո)։
Աճուրդում վաճառվել է նաև Frau Paganismus փայտե քանդակը, որը ստեղծվել է 1994 թվականին։ Բազելիցի ստեղծագործությունը փետրվարի 28-ին վաճառվել է 3 մլն 800 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 4 մլն 320 հազար եվրո), հաղորդում է Christie ‘ s-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում