Նորագույն տեխնոլոգիաները շարունակում են նոր հեղափոխությունների պատճառ դառնալ ժամանակակից մարդու գործունեության տարբեր ոլորտներում: Մի շարք տեխնոլոգիական հեղափոխություններ բազմաթիվ հարցեր են բարձրացնում հասարակության շրջանում: Խնդիրն այն է, որ դրանք այնպիսի փոփոխություններ կարող են առաջացնել, որոնք կարող են փոխել մարդկության հիմնարար պատկերացումները: Որոշ շրջանակներ նման հեղափոխությունները համարում են չափազանց վտանգավոր, նույնիսկ փաստում են, որ մարդիկ չպետք է չափից ավել մխրճվեն Աստծո գործերի մեջ:
Նման մի հեղափոխություն են որոշել անել ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները: Վերջիններս որոշում են կայացրել մարդու ուղեղի բջիջներով կենսահամակարգիչ ստեղծել: Գիտնականների կարծիքով, որպես հիմք պետք է ընդունել օրգանոիդները՝ մարդու արհեստականորեն աճեցված նյարդային բջիջները։ Գիտնականների պնդմամբ` նման սարքը կկարողանա լուծել բարդ հաշվողական խնդիրներ: