Օտարերկրացի զբոսաշրջիկները Հայաստանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Զբոսաշրջությունը շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, համարվում է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը: Վերջինս համալիր ոլորտ է, որը տարբեր թելերով կապված է տնտեսության մյուս ճյուղերի հետ: Զբոսաշրջության ոլորտում արձանագրված հաջողություններն անմիջապես աշխուժություն են մտցնում տնտեսության մյուս ոլորտներում: Կարևոր է արձանագրել, որ ժամանակակից զբոսաշրջության ոլորտում լուրջ հաջողություններ ունենալու համար պետք են ներդրումներ, որոնք փաստացի երկակի նշանակություն են ունենում: Օրինակ` ճանապարհների բարեկարգումը, ոըը հարմարավետ պայմաններ կստեղծի ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև մեր քաղաքացիների համար:

2022 թ․-ին Հայաստան է այցելել 1.7 մլն զբոսաշրջիկ: ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ աճել է գրեթե 90 %-ով: Օտարերկրացիները Հայաստան են գալիս աշխարհի տարբեր անկյուններից:

2022 թ․-ին Հայաստան այցելած օտարազգիները հիմնականում եղել են հետևյալ երկրներից.

Գծապատկեր 1. ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակում նշանակալի մասնաբաժին ունեցող երկրները 2022 թ.-ի դրությամբ

Ինչպես տեսնում եք 47.5 % զգալի մասնաբաժին ունեն ՌԴ քաղաքացիները: Կարելի է փաստել, որ այս առումով ՌԴ-ն հսկայական դերակատարում ունի ՀՀ տուրիզմի ոլորտում:

10.5 % մասնաբաժին ունեն վրացի, 7 %՝  իրանցի և 3%՝ ամերիկացի զբոսաշրջիկները: Նկատենք, որ 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ ՀՀ այցելած ռուս զբոսաշրջիկների թվաքանակն աճել է մոտ 2 անգամ, վրացի զբոսաշրջիկներինը՝ 2.5 անգամ, իրանցի զբոսաշրջիկներինը՝ 27.5 %-ով, և ամերիկացի զբոսաշրջիկներինը՝ մոտ 59 %-ով:

Դեռևս 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկներն այցելել են Հայաստանի հետևյալ վայրերը.

Գծապատկեր 2. ՀՀ այցելած զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերը 2022 թ.-ի հունվար-սեպտեմբերին

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին ամենաշատ այցելությունները եղել են Գառնի-Գեղարդ՝ 8,736 մարդ:

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար Սևանը՝ 8,013 մարդ, և Խոր Վիրապը՝ 7,323 մարդ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով