Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է Zara-ի էժան կիսաշրջազգեստով

1 Min Read

Ուելսի արքայադուստր Քեթրինը հանրությանը ներկայացել է իսպանական Zara ապրանքանիշի էժանագին հագուստով։ Համապատասխան տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը։

Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է երկար կրեմագույն վերարկուով, սպիտակ երկարաճիտ բլուզով և նշված ապրանքանիշի 20 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կիսաշրջազգեստով: Նա կերպարն ամբողջացրել է սև սրածայր բարձրակրունկներով, ձեռնոցներով և կոմպակտ պայուսակով, թույլ կապած մազերով:

Նշվում է, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մեկնել են Հարավային Ուելս տեղական տոնի՝ Սուրբ Դավթի օրվա նախօրեին՝ հոգեկան առողջության ոլորտում նախաձեռնությանն աջակցելու շրջանակներում: Նրանք այցելել են Brynawel վերականգնողական կենտրոն։

Ավելի վաղ՝ փետրվարին, Քեյթ Միդլթոնը BAFTA մրցանակաբաշխությանը մասնակցել էր 2019 թվականի հանդերձանքով և Zara ապրանքանիշի 18 ֆունտ արժողությամբ ականջօղերով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով