Եվրահանձնաժողովը որոշման համաձայն Apple-ը խախտել է ԵՄ հակամենաշնորհային օրենքը՝ արգելելով Spotify-ին և այլ երաժշտական ծառայություններին գովազդել վճարման այլընտրանքային եղանակները՝ իրենց iOS հավելվածներում բաժանորդագրությունների համար: Այս մասին հայտնում է The Verge-ը։
ԵՄ-ում Apple-ին սպառնում է տուգանք ՝ տարվա ընթացքում կորպորացիայի գլոբալ հասույթի 10 % – ի չափով: Հաշվի առնելով, որ 2022 թվականին Apple-ը վաստակել է 394,33 միլիարդ դոլար, գանձման գումարը կարող է կազմել հսկայական՝ 39,4 միլիարդ դոլար։
Երաժշտական ծառայությունների շուկայում Apple-ի կողմից հակամենաշնորհային օրենքների խախտման վերաբերյալ Եվրահանձնաժողովի հետաքննությունը սկսվել է դեռ 2020 թվականին։ Գերատեսչության ներկայիս որոշումը վերջնական չէ՝ Apple-ին հնարավորություն է տրվում ապացուցել իր անմեղությունը։
Ինչպես Apple-ը խուսափեց կրճատումներից
«Այսօր Եվրահանձնաժողովը հստակ ազդանշան տվեց այն մասին, որ Apple-ի հակամրցակցային վարքագիծը և անբարեխիղճ գործելակերպը չափազանց երկար ժամանակ վնաս են հասցրել սպառողներին: Մենք կոչ ենք անում Եվրահանձնաժողովին ավելի արագ կայացնել վերջնական որոշումը, որպեսզի պաշտպանեն սպառողներին և վերականգնեն արդար մրցակցությունը iOS հարթակում», – եվրոպական կարգավորիչի որոշումը մեկնաբանել է Spotify-ի իրավախորհրդատու Եվա Կոնստանտը:
Apple-ը հոդվածի հրապարակման պահին չի պատասխանել ԶԼՄ-ների հարցումներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում