Կրիպտոարժույթները շարունակում են տարածվել մեծ արագությամբ: Իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով տարբեր երկրներում փորձում են կրիպտոարժույթների հետ կապված գործարքների ողջ դաշտը որոշակի օրենքների ենթարկեցնել: Այս հարցը քննարկման է դրվել G20-ի ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման շրջանակներում, որը անցկացվում է Հնդկաստանի Բանգալորում: Հանդիպման ընթացքում Հնդկաստանը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) և ֆինանսական կայունության խորհրդին (FSB)՝ կրիպտոարտարժույթների վերաբերյալ համատեղ փաստաթուղթ մշակելու համար:
Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը մի քանի ամիս է, ինչ պնդում է միջազգային համագործակցությունը կրիպտոարժույթների ոլորտում: Նա G20-ի հանդիպումից առաջ ասել է, որ Հնդկաստանը G20-ի անդամների հետ “մանրամասն քննարկումներ” է անցկացնում կրիպտոարժույթների ոլորտում տեխնոլոգիաների վրա հիմնված կարգավորիչ շրջանակ կամ ստանդարտ գործառնական ընթացակարգ (SOP) ստեղծելու համար: Մյուս կողմից ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ասում է, որ կրիպտոարժույթների մասով կարգավորումը կարևոր քայլ է, սակայն ԱՄՆ-ն դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չունի:
ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան G20-ի հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ կրիպտո արտարժույթը անհապաղ կարգավորման կարիք ունի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում