Բելգիան սառեցրել է ռուսական ակտիվները

1 Min Read

Բելգիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ թագավորությունը սառեցրել է 58 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ և արգելափակել 191 միլիարդ եվրոյի ռուսական գործարքներ, ասվում է երկուշաբթի օրը գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Նախարարությունը սառեցրել է 58 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները, արգելափակվել են նաև Ռուսաստանի հետ կապված 191 միլիարդ եվրոյի գործարքները»,- ասվում է փաստաթղթում։

Փետրվարի 25-ին ընդունված հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթը պարտավորեցնում է եվրոպական բանկերին տեղեկացնել իրենց ազգային կարգավորող մարմիններին և Եվրահանձնաժողովին իրենց հաշվեկշռում արգելափակված ռուսական միջոցների չափի մասին։

Այսպիսով, Եվրահանձնաժողովը մտադիր է, արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսի ձևակերպմամբ, «սառեցված ակտիվների գույքագրում» անել, որը ԵՄ-ն մտադիր է առգրավել և ուղարկել Ուկրաինայի վերականգնման համար` հենց որ դրա համար անհրաժեշտ օրենսդրություն ընդունվի։ Դրա մշակման ուղղությամբ Բրյուսելն ինտենսիվ աշխատում է։

Share This Article
Թողնել մեկնաբանություն